Էնցո Մարեսկա. «Ես կցանկանայի նրանց բոլորին խաղադաշտ դուրս բերել»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Պրեմիեր Լիգայում թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշի քիչ խաղաժամանակի մասին։

«Ես ամաչում եմ Ֆելիշի համար և կցանկանայի նրան ավելի շատ խաղաժամանակ տրամադրել ԱՊԼ-ում: Բայց պաշտպանությունում մեզ հավասարակշռություն է պետք, և մենք չենք կարող խաղալ Ժոաուին, Պալմերի և Նկունկուի հետ։

Ես կցանկանայի նրանց բոլորին խաղադաշտ դուրս բերել, բայց մենք պետք է պաշտպանվենք և ճիշտ հավասարակշռություն պահպանենք»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ֆելիը հինգ հանդիպում է անցկացրել։ Վերջին երեք խաղերում նա մնաց պահեստայինների նստարանին։