Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայում վերջին 20 տարվա ակումբային վիճակագրական հակառեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում (1։3) Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ակումբի համար հակառեկորդ է սահմանել վիճակագրության հավաքագրումից ի վեր՝ սկսած 2003/2004 մրցաշրջանից։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Աղբյուրի համաձայն, «Ռեալը» 9 հարված է ընդունել դարպասին, ինչը ավելի շատ է, քան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին 20 մրցաշրջանների տնային խաղում։

Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալը» չորս տուրից հետո վեց միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը։ «Միլանը», որը նույնպես ունի վեց միավոր, 18-րդ տեղում է։