Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիա։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»։
Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է Գյուլերին վարձավճարով բաց թողնել, սակայն դա կարող է դուր չգալ անգլիական ակումբին, որը երկարաժամկետ հույսեր է կապում կիսապաշտպանի վրա։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 11 հանդիպման, սակայն գոլ չի խփել։ Գյուլերի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։