«Ռայո Վալյեկանոյի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ըստ Marca-ի՝ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»։
Նախկինում իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ հավանականություն կա, որ կոլումբիացին մրցաշրջանի կեսից հեռանա «Ռայո Վալյեկանոյից»։ Ֆուտբոլիստը վատ հարաբերությունների մեջ է գլխավոր մարզիչ Ինիգո Պերեսի հետ, ով 33-ամյա Ռոդրիգեսին բավարար խաղաժամանակ չի հատկացնում։