Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Օրելիեն Չուամենին

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին բաց կթողնի նոյեմբերի միջազգային հանդիպումները, հայտնում է RMC Sport-ը։

24-ամյա կիսապաշտպանը չի ընդգրկվի Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։ Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ Չուամենին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հինգշաբթի օրը կհրապարակի ազգային հավաքականի հայտացուցակը Ազգերի լիգայի շրջանակներում Իսրայելի և Իտալիայի դեմ խաղերի համար։