Վինիսիուս Ժունիորի նախաձեռնությամբ Մադրիդի «Ռեալը» օգնել է ջրհեղեղից տուժած բնակչությանը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն օգնել են Իսպանիայում ջրհեղեղից տուժածներին։

 Ջրհեղեղների հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Մադրիդյան ակումբը 1 մլն եվրո է նվիրաբերել բնական աղետից տուժածներին օգնելու համար։

 Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, հավելյալ ավելի մեծ գումար են նվիրաբերել հենց ֆուտբոլիստները։

Նրանք չեն ցանկացել գովազդել դա, քանի որ «նման դեպքերում կարևոր է ակցիան, այլ ոչ թե այն, ինչ ասվում է այս ակցիայի մասին»։

 Նշվում է, որ այս գաղափարը թիմակիցներին առաջարկել է եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը։