«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անհնար է համարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումները Չեմպիոնների Լիգայում։
Այս մասին հարցրել են մասնագետին մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ռուբեն Ամորիմի նշանակման առթիվ։
«Մենք նրանց երկու անգամ կհանդիպենք Պրեմիեր Լիգայում և, հնարավոր է, Անգլիայի գավաթում: Չեմպիոնների լիգայում դա անհնար է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: