Պաուլո Ֆոնսեկա. «Ավելի բարդ էր խաղալ Իտալիայում «Մոնցայի» կամ «Կալյարիի» դեմ, քան երեկ Եվրոպայում»

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Մոնցայի կամ «Կալյարիի» դեմ խաղերն ավելի դժվար է խաղալ Իտալիայում, քան այսօր երեկոյան Եվրոպայում:

Նման հանդիպումներում մենք կարող ենք սեփական ֆուտբոլ խաղալ։ Մեզ համար ավելի հեշտ է խաղալ թիմերի դեմ, որոնք հարձակվում են և տարածություն են տալիս:

Այսօր մենք մեծ խիզախություն դրսևորեցինք»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Շիրան։