Իտալական «Միլանը» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում հաղթելով յուրօրինակ նվաճման է հասել։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբն առաջինն է եվրոպական գլխավոր մրցաշարի պատմության մեջ, որը երկու անգամ երեք և ավելի գոլ է խփել Մադրիդի «Ռեալին» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։
«Ռոսոներիներին» նախկինում դա հաջողվել էր 2009 թվականին, երբ «Միլանը» հաղթեց 3։2 հաշվով։