Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի գլխավոր խնդրի մասին, որի պատճառով նրա արդյունքները վատթարացել են։
«Մենք պետք է անհանգստանանք, քանի որ թիմը վերջին մի քանի խաղերում լավ մարզավիճակում չէ: Մենք ուժի պակաս ունենք։ Մենք պարզապես լավ չենք պաշտպանվում, և թիմը կոմպակտ չէ:
Մենք պետք է ավելի կոմպակտ, ավելի կազմակերպված լինենք դաշտի բոլոր հատվածներում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։