«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի «Լիլի» հետ հանդիպման մասին։
«Մենք ցանկանում էինք այլ արդյունքի հասնել, բայց ես գոհ եմ թիմի խաղից։ Մենք կարող ենք բարելավել որոշ ոլորտներում, բայց ես գոհ եմ: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ նրանց տուգանային հրապարակում։ Հենց սկզբից թիմը սպասեց իր շանսին ու փորձեց գրոհել։
Լավ հանդիպում էր: Հիմա եկեք վերականգնվենք և մտածենք դերբիի մասին»,- ասել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը։
Հաջորդ խաղում Մոտայի թիմը Ա Սերիայում կխաղա «Տորինոյի» հետ, խաղը կկայանա նոյեմբերի 9-ին։