«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Մարտին Էդեգորի բացակայության ժամանակ Բուկայո Սակայի՝ ավագի պարտականությունները ստանձնելու մասին:
«Ինձ ամենաշատը տպավորում է այն, թե որքան են նրա թիմակիցները հիանում նրանով և հարգում նրան: Սական անհավատալի էներգիա ունի, նա կարող է մարդկանց դեպի իրեն գրավել, բոլորին լցնել դրականությամբ, իզուր չէ, որ նա այժմ մեր ավագն է։
Կարևոր է նաև, որ Բուկայոն ակադեմիայից հիմնական թիմ է անցել, նա ի վիճակի է դառնալ ակումբի պատմության մեծագույն խաղացողը, ուստի ավագի թեւկապը նրա ձեռքին հասկանալի է»,-
Արտետայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Օդեգաարդն արդեն ապաքինվել է վնասվածքից ու շուտով պետք է խաղադաշտ վերադառնա։