Արդա Գյուլերը կարող է տեղափոխվել Անգլիա

Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիա։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»:

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է Գյուլերին վարձավճարով բաց թողնել, սակայն դա կարող է շահեկան չլինել անգլիական ակումբին, որը երկարաժամկետ հույսեր է կապում կիսապաշտպանի հետ։

Տաղանդավոր կիսապաշտպանին գնելու համար պայքարում են եվրոպական մի քանի ակումբներ ևս: Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա թուրքը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 11 հանդիպման։ Գյուլերի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: