Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Միլան» հանդիպումն ավարտվեց «Միլանի» հաղթանակով։
Խաղի հաշիվը բացվեց 12-րդ րոպեին Մալիկ Թիաուի խփած գոլի շնորհիվ։
Սակայն 23-րդ րոպեին տանտերերի առաջատար Վինիսիուս Ժունիորը 11 մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
39-րդ րոպեին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Մորատան առաջ մղեց միլանյան ակումբին` խաղի հաշիվը դարձնելով 1:2:
Թեյանի Ռեյնդերսը 73-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 1:3։
Այլ արդյունքներ.
«Սելթիկ» – «Լայպցիգ» (3:1)
«Բոլոնյա» – «Մոնակո» (0:1)
«Բորուսիա» – «Շտուրմ» (1:0)