Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց Լիսաբոնի «Սպորտինգին»
Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ֆիլ Ֆոդենը,
Իսկ 38-րդ րոպեին Վիկտոր Գյոկերեշը հավասարեցրեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին Մաքսիմիլիանո Արաուխոն առաջ մղեց պորտուգալական ակումբին, իսկ երեք րոպե անց Գյոկերեշը ևս մեկ գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։
81-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց Վիկտոր Գյոկերեշը` խաղի հաշիվը դարձնելով 4:1: