Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական խոսել է Մարտին Էդեգորի բացակայության ժամանակ ավագի դերը ստանձնելու մասին։
«Իհարկե, Էդեգորը մեր ավագն է, ես պարզապես ավագներից մեկն եմ: Երբ ես կապում եմ ավագի թևկապը, փորձում եմ օրինակ ծառայել թիմակիցներիս։
Կարծում եմ, որ նման ժամանակներում կարևոր է հանգստություն պահպանել և չարձագանքել: Սա իմ կիրքն է, ես ապրում եմ ֆուտբոլի համար։ Տանը շատ հաճախ եմ ֆուտբոլ դիտում»,- Սակայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։