«Լիվերպուլի» վինգեր Մոհամմեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը շատ ուշադիր հետևում է Սալահի մարզավիճակին, քանի որ նրա աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Հաղորդվում է, որ Սալահը ցանկանում է նոր էջ բացել իր կարիերայում և նրան գրավում է «Բլաուգրանա» տեղափոխվելու նախագիծը:
Հիշեցնենք, որ եգիպտացին «Լիվերպուլում» է հանդես գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: