Լուիս Էնրիկեն խոսել է այն մասին, թե ինչպես է դարպասապահ ընտրելու «Ատլետիկոյի» հետ խաղում։ Նոյեմբերի 6-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի չորրորդ տուրի շրջանակներում հանդիպում կանցկացնի իսպանական ակումբի հետ։
Ֆրանսիայի առաջնության վերջին խաղում՝ «Լենսի» դեմ, փարիզցիների մեկնարկային կազմում է հայտնվել Մատվեյ Սաֆոնովը։
«Վաղը ամեն ինչ կիմանաք։ Մեկ գավաթ կապուչինոյից հետո ես կորոշեմ, թե որ դարպասապահն է խաղալու։ Գլխավորն այն է, որ երեքն էլ պատրաստ են»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։