Անդրեաս Քրիստենսենը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, դանիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»,

Նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն անձամբ է ցանկանում Անդրեասին տեսնել ակումբում։ Սպասվում է, որ անգլիական ակումբը Քրիստենսենի համար կառաջարկի մոտ 15 մլն եվրո։ 28-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ 26 րոպեով։ Քրիստենսենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է ևս մեկուկես տարի։