Վիկտոր Օսիմհենի ապագայից նոր տեղեկություն կա

«Գալաթասարայը» ցանկանում է գնել «Նապոլիից» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին:

Ինչպես հայտնում է Sözcü-ն, թուրքական ակումբը պատրաստ է առավելագույնը 50 միլիոն եվրո ծախսել 25-ամյա հարձակվողին գնելու համար, եթե «Նապոլին» ու «Գալաթասարայը» պայմանավորվեն տրանսֆերի շուրջ, ապա թուրքական ակումբը նախատեսում է 5 տարվա պայմանագիր կնքել Օսիմհենի հետ:

Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Այս մրցաշրջանում նիգերիացին վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»: