ՊՍԺ-ի նախկին տնօրեն. «Մենք Կիլիան Մբապպեին պետք է վաճառեինք «Ռեալին» 2021 թվականին»

ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդո Արաուխոն հայտարարել է, որ դեմ է եղել Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի երկարաձգմանը 2021 թվականին։

«Ես դեմ էի Մբապպեի հետ պայմանագրի երկարաձգմանը, հատկապես այն մակարդակով, որ արվեց: Ես միշտ դեմ եմ եղել:

Ես նույնիսկ կարծում եմ, որ նա պետք է վաճառվեր 2020/21 մրցաշրջանի վերջում, երբ ՊՍԺ-ն առաջարկ ստացավ Մադրիդի «Ռեալից», իսկ նրա պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։