«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ ակումբից, եթե մոտ ապագայում թիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն ֆինանսական խախտումների համար, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի հարձակվողով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Այնուամենայնիվ, «քաղաքաբնակները» պատրաստ կլինեն վաճառել Հոլանդին միայն մեկ պայմանով, եթե ակումբը ենթարկվի խիստ պատժամիջոցների՝ FFP-ի կանոնները խախտելու համար:
Նման իրավիճակում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անգլիական ակումբին կառաջարկի 200 միլիոն եվրո:
Սա համարվում է նորվեգացու հետ պայմանագիր կնքելու Պերեսի ծրագիրը։ Հակառակ դեպքում, հարձակվողի տեղափոխությունն իսպանական գրանդ քիչ հավանական է գնահատվում՝ անգլիական ակումբի՝ նրանից բաժանվելու դժկամության պատճառով։
Այս մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը ակումբային մակարդակում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։ Transfermark-ը 24-ամյա Հոլանդին գնահատում է 200 միլիոն եվրո: