Կարիմ Բենզեման անդրադարձել է Կիլիան Մբապպեի խաղին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապպեի վրա ճնշումների մասին։

«Մբապպեն գիտի, որ «Ռեալում» մեծ ճնշում կա, այնտեղ քեզ սպանում են, եթե 2-3 հանդիպում ես խաղում առանց գոլերի։

Միևնույն ժամանակ կարող ես նվաճել «Ոսկե գնդակը», իսկ հետո երեք հանդիպում գոլ չխփես»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Մբապպեն այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։