Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության տարվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթելու մասին։
«Ես երջանիկ եմ։ «Ոսկե գնդակն» արդեն շնորհվել է, և մենք պետք է շնորհավորենք բոլոր հաղթողներին։
Իմ «Ոսկե գնդակը» շնորհվեց հունիսի 1-ին, երբ մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգայի եզրափակչում»,- իտալացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Անչելոտտին մրցանակի է արժանացել՝ քվեարկության արդյունքում առաջ անցնելով Խաբի Ալոնսոյից (Բայեր), Խոսեպ Գվարդիոլայից (Մանչեսթեր Սիթի), Լուիս դե լա Ֆուենտեին (Իսպանիայի հավաքական) և Լիոնել Սկալոնիին (Արգենտինայի հավաքական)։