Արտուրո Վիդալը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

«Յուվենտուսի», «Բավարիայի», «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը Չիլիում մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։

Ըստ TVN-ի, դատախազությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ստացել է ենթադրյալ սեռական ոտնձգության մասին հաղորդում։

Բողոքը ներկայացվել է 37-ամյա Վիդալի և Կոլո-Կոլոյի այլ ֆուտբոլիստների դեմ։

Ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի կոմունաներից մեկի բարում։ Կինը պնդում է, որ իրեն թմրանյութ են առաջարկել և սեռական ոտնձգություններ են կատարել։

Հաղորդվում է, որ Վիդալը դեպքի հետաքննության շրջանակներում տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք՝ ինքնությունը ստուգելու համար։ Սակայն այս պահին ոչ ոք ձերբակալված չէ։