«Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն մեկնարկը ԱՊԼ-ում 1986/87 մրցաշրջանից ի վեր

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (1։1)։

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 մեկնարկային տուրում վաստակել է 12 միավոր, ինչը նրանց վատագույն մեկնարկն է 1986/87 մրցաշրջանից ի վեր։ Այնուհետև «Մանչեսթեր Յունայթեդը» նույն ժամանակահատվածում վաստակել է ընդամենը 8 միավոր։

Այս խաղը առաջինն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյի համար Պրեմիեր Լիգայում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը։