«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ ապագայում կարող է գլխավորել «Ռոման»։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Լեմպարդը հռոմեական ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից է։ Գործող մարզիչ Իվան Յուրիչը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ Յուրիչը կարող է առաջիկա օրերին հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից։