Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում որոշակի լարվածություն է նկատվում թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի գործողությունների պատճառով, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ ֆրանսիացին բավականաչափ չի մարզվում պաշտպանությունում։
Նշվում է, «Բարսելոնայի» հետ խաղում Մբապպեն վազել է ընդամենը ութ կիլոմետր։ Ֆուտբոլիստները ուշադրություն էին դարձնում այս անհավասարակշռությանը և քննարկում, թե ինչպես փոխել այն։
Մարզչական շտաբը տարբեր տարբերակներ է դիտարկում խնդիրը լուծելու համար։ Դրանցից մեկը պաշտպանական գործառույթների փոխանակումն է Մբապպեի և Վինիսիուս Ժունիորի միջև։ Այս դեպքում բրազիլացին առաջինը ճնշում կգործադրի դարպասապահի ու կենտրոնական պաշտպանների վրա, իսկ ֆրանսիացին կփակի աջ պաշտպանի դիրքը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն ակումբի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։