Ֆրենկ Լեմպարդը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենամեծ թերությունը

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենամեծ թերությունը։ Պրեմիեր լիգայի տասներորդ տուրի խաղում մանկունիացիները «Օլդ Թրաֆորդում» ոչ-ոքի խաղացին «Չելսիի» հետ:

Հանդիպումից հետո «Չելսիի» լեգենդար նախկին կիսապաշտպանը ընդգծեց «կարմիր սատանաների» խաղի հստակ թերությունը. «Մանչեսթեր Յունայթեդը, հավանաբար, պրեսինգի առումով առաջնության վատագույն թիմն է», – ասել է Լեմպարդը՝ Sky Sports-ի եթերում վերլուծելով հանդիպումը:

Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է Ռուդ վան Նիստելռոյը, ով գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Էրիկ տեն Հագի հրաժարականից հետո։ Նոյեմբերի 11-ից թիմի հիմնական ​​մարզիչը կդառնա Ռուբեն Ամորիմը։