Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնափը կրկին քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը։
Ռուդ վան Նիստելռոյի թիմը կիրակի օրը ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Չելսիի» հետ։ «Կարմիր սատանաները» ևս երկու հանդիպում կանցկացնեն ժամանակավոր մարզչի գլխավորությամբ, որից հետո այդ պաշտոնը կզբաղեցնի Ռուբեն Ամորիմը, ով տեղափոխվելու է Լիսաբոնի «Սպորտինգից»:
«Դա երբեմն նման էր փաբում խաղալուն: «Դժվար է դիտել», – ասել է Ռեդնապը Sky Sports-ի եթերում: «Ես չգիտեմ, թե արդյոք «Յունայթեդի» այս թիմից ոմանք բավական լավ ֆուտբոլիստներ չեն, թե պարզապես վստահության պակաս ունեն:
Ամորիմը ստիպված կլինի փոխել շատ մարդկանց։ Ոմանք պետք է հեռանան»,- ասել է անգլիացի նախկին կիսապաշտպանը։