Դիեգո Սիմեոնեն՝ իր որդու՝ Ջուլիանո Սիմեոնեի խաղի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր որդու՝ Ջուլիանո Սիմեոնեի խաղի մասին, ով Լա Լիգայում առաջին գոլը խփեց մադրիդցիների կազմում։

«Նա արեց այն, ինչ պետք է աներ, այդ իսկ պատճառով նա «Ատլետիկոյում» է։ Նա պատասխանատվության զգացում ունի, ես նրան տեսնում եմ որպես ֆուտբոլիստ։ Երբ մենք որոշեցինք պահել նրան, այն ակնկալիքը կար, որ նա կարող է օգնել «Ատլետիկոյին»: Ես ոչ մեկի և ոչ մի բանի մասին չեմ մտածում։

Ես ասացի, որ չեմ մարզելու իմ որդուն՝ Ջովանիին: Ի՞նչ է փոխվել Ջուլիանոյի հետ կապված։ Սա հարց է նրանց համար, ովքեր չեն հասկանում իրավիճակը։ Մենք նրան չէինք փնտրում, նա «Ատլետիկոյի» ակադեմիայում էր: Ես չգնեցի որդուս, նա երիտասարդական ակադեմիայում էր, նա գնաց Օլիմպիական խաղերի և իրեն լավ դրսևորեց, այնպես որ նա մնաց և ցուցադրեց իր հմտությունները։ Լավ ու վատ հանդիպումներ կլինեն, բայց նա վստահ է, որ ունի այն ամենը, ինչ իրեն պետք է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիմեոնեն։