«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան անդրադարձել է կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի խաղին։ 23-ամյա էկվադորցու գոլը թույլ տվեց «Չելսիին» խուսափել պարտությունից «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
«Այն պահից ի վեր, երբ ես ժամանել եմ այստեղ, Կայսեդոն զարմանալի է եղել: Ինչպես ասացի այս շաբաթվա սկզբին, երբ ակումբը մեծ գումարներ է վճարում խաղացողների համար, մարդիկ ակնկալում են, որ նրանք լավագույնը կլինեն: Վերելքներն ու վայրէջքները նորմալ են: Կայսեդոն զգալիորեն բարելավվել է:
Նա ապացուցում է, թե որքան լավն է»,- Մարեսկայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Հիշեցնենք, որ «Չելսին» նախորդ ամառ 116 միլիոն եվրոյով ձեռք բերեց Մոյզես Կայսեդոյին «Բրայթոնից»: