Իտալայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» հաղթեց «Վենեցիային»
51-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց, քանի որ նրան փոխանցում կատարած Ֆեդերիկո Դիմարկոն գտնվում էր խաղից դուրս իրավիճակում։
Խաղի հաշիվը բացվեց 65-րդ րոպեին։ Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը գլխի հարվածով խոցեց հյուրերի դարպասը։
Արգենտինացու խփած գոլը միակն էր այս խաղում։
«Ինտերը» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 24 միավոր և մեկ միավոր է ետ մնում առաջատար «Նապոլիից»։