Էնցո Մարեսկա․ «Ես սիրահարված եմ այս թիմին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ևս մեկ անգամ իր ուրախությունն է հայտնել իր թիմի կազմի որակի համար։

Պրեմիեր Լիգայի տասներորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կիրակի օրը կայացած արտագնա խաղում «Չելսին» ոչ-ոքի է խաղացել: Ներկա պահին լոնդոնցիները 18 միավորով զբաղեցնում են աղյուսակի չորրորդ տեղը։

«Ես ունեմ Պրեմիեր Լիգայի լավագույն կազմերից մեկը, ես դրանում կասկած չունեմ: Ես սիրահարված եմ այս թիմին. սա առաջին բանն է, որ ասացի ակումբին, երբ ես այստեղ էի: Թիմն իսկապես շատ լավն է»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Բոբի Վինսենթը։