«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում թիմի խաղի մասին։
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ , պարտությունից հետո մյունխենցիները երեք խոշոր անընդմեջ հաղթանակ տարան՝ հաղթելով «Բոխումին» 5:0, «Մայնցին» 4:0 և «Ունիոն Բեռլինին» 3:0 հաշիվներով:
«Եթե մանրամասն վերլուծենք իրավիճակը, ապա «Ունիոնի» հետ խաղում եղան պահեր, երբ մեր բախտը բերեց: Սակայն մեր ընթացիկ ուղին ոչ միայն վառ խաղ է, այլեւ արդյունք։
Մենք գերիշխում ենք՝ թույլ տալով քիչ հարվածներ սեփական դարպասին, հատկապես, երբ համեմատվում ենք նախորդ մրցաշրջանների հետ:
Մենք երեք անընդմեջ հաղթանակ տարանք պաշտպանական ուղղվածություն ունեցող թիմերի հետ հանդիպումներում։ Իհարկե, սա տարբերվում է «Բարսելոնայի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղերից, բայց մենք իսկապես վերահսկում ենք հանդիպումների ընթացքը, շատ բան թույլ չենք տալիս մեր մրցակիցներին։ «Բավարիան» շատ լավ է խաղում»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern&germany-ն։