Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսին» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը։ Խաղի հաշիվը 70-րդ րոպեին բացեց Բրունո Ֆերնանդեշը՝ 11 մետրանոց հարվածով գրավելով «Չելսիի» դարպասը։
Մոյզես Կայսեդոն 74-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ «Չելսին» 18 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։