Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» տանը հաղթեց «Էսպանյոլին»։
Խաղի հաշիվը բացվեց 12-րդ րոպեին։ Լամին Յամալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Դանի Օլմոն։
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան 23-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 2:0:
31-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Դանի Օլմոն դուբլ ձևակերպեց` խաղի հաշիվը 3:0 դարձնելով։
«Էսպանյոլի» կազմում միակ գոլը հեղինակեց Խավիեր Պուադոն` 63-րդ րոպեին խաղի հաշիվը դարձնելով 3:1։
Հաղթանակից հետո «Բարսելոնան» 30 միավորով առաջին տեղում է։