«Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինին «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո զրուցել է լրագրողների հետ։
«Մենք գիտենք, որ ուժեղ ենք և չենք պատրաստվում հերքել դա: Ակնհայտ է, որ նման խաղերը փորձություն են մեզ համար, մենք մրցում էինք առաջնության առաջատարի հետ, ցուցադրեցինք հիանալի խաղ։
Իհարկե, մեր թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ առաջադիմել է, Եվրոպա Լիգայում հաղթելը շատ բան տվեց ինքնավստահության առումով։
Առանձին-առանձին կցանկանայի նշել պահեստայինների նստարանից խաղադաշտ մտնող ֆուտբոլիստներին, նրանք մեծապես ուժեղացնում են մեզ»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Այսօրվա հաղթանակից հետո «Ատալանտան» Ա Սերիայում բարձրացավ երկրորդ տեղ: