«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը մեկնաբանել է «Ոսկե գնդակի» համար նոմինացված ֆուտբոլիստների շարքում 14-րդ հորիզոնականում լինելը։
«Անհատական նվաճումները ոլորտի մի մասն են, բայց ֆուտբոլը թիմային խաղ է, ինձ օգնում են իմ խաղընկերները։ Ես շարունակում եմ քրտնաջան աշխատել և փորձում եմ օգուտ բերել ակումբին»,- Լուկմանի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
Վերջերս մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում եվրոպական թոփ-ակումբների կողմից նիգերիացու նկատմամբ հետաքրքրության մասին։