Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը գալիք ձմռանը և հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն ֆունտ: Այս մրցաշրջանում Չուամենին բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում չի դարձել գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: