Ռուբեն Ամորիմը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել «Նապոլիի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հաղորդում է Caught Offside-ը:

Աղբյուրի համաձայն՝ Ամորիմը վրացի ֆուտբոլիստին տեսնում է որպես վինգեր Էնթոնիին փոխարինող, ով ոչ համոզիչ ֆուտբոլ է ցուցադրում «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընդգծվում է, որ «Նապոլին» Կվարացխելիային գնահատում է 90 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: