«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան խոսել է իր, ինչպես նաև 17-ամյա Լամին Յամալի հասցեին ռասիստական վիրավորանքների մասին՝ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի հանդիպման ժամանակ։
– Ինչո՞ւ դուք և Լամին Յամալը չպահանջեցիք դադարեցնել «Էլ-Կլասիկոն»՝ ձեր հասցեին ուղղված ռասիստական վիրավորանքների պատճառով:
– Բոլոր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում սրան։ Իհարկե դա մեզ անհանգստացնում է, բայց մենք մեր գործն արեցինք։ Մենք հասկանում ենք, որ մրցակցի երկրպագուները կարող են ամեն ինչ անել մեզ խանգարելու համար։
Այդ իսկ պատճառով մենք պետք է կենտրոնացած մնանք, երբ մեզ վիրավորում են։ Ես ու Լամինը լսեցինք, որ նրանք ինչ-որ բան էին բղավում մեզ վրա, բայց մենք այնքան էլ չհասկացանք, թե կոնկրետ ինչ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում El Pais-ը։