Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը պատասխանել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին հարցին։
-Ձեր պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: Մտածու՞մ եք ձեր կարիերան «Բարսայում» շարունակելու մասին։
– Այժմ մտածում եմ հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնելու մասին, ինչը թույլ կտա պայմանագրով հասանելի լրացուցիչ տարի ակտիվացնել: Եթե մնամ «Բարսայում», դրան կարձագանքեմ բնական ու նորմալ, առանց ինքս ինձ վրա ճնշում գործադրելու։
Եթե ոչ, ապա կասեմ, որ երկու հրաշալի տարի եմ անցկացրել «Բարսայում» եւ եղել եմ աշխարհի լավագույն թիմում»,- ասել է կատալոնացի պաշտպանը։