Ռաֆինյան աջակցել է Վինիսիուս Ժունիորին

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան աջակցել է Վինիսիուս Ժունիորին ռասիզմի դեմ պայքարում։

«Մենք չգիտենք, թե ինչ է եղել Վինիսիուսի մանկության տարիներին։ Մենք չգիտենք, թե ինչ է նա լսել, և ինչն է նրան ցավ պատճառել երբ նա փոքր էր: Այս բաները մարդկանց հոգում մեծ հետք են թողնում, և սա իսկապես անհանգստացնում է նրան:

Վինիսիուսը շատ ժպտերես տղա է, նա միշտ կատակում է։ Սա միակ խնդիրն է, որը նրան շատ է անհանգստացնում, և ես հասկանում եմ այս զայրույթը։ Քանի որ ես այդ իրավիճակում չեմ, չեմ կարող ասել, թե ինչ կանեի նրա փոխարեն»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը: