Հայտնի է «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախը

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է A Bola-ն։

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանան» մտադիր է հնարավոր գործարքի մեջ ներառել բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեին։ Գյոկերեսի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո։

Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի և «Սպորտինգի» միջև աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։