Football Fans Tour. Խմբային ճամփորդություն դեպի Բուենոս-Այրես, Իգուասու ջրվեժներ և Ռիո-դե-Ժանեյրո

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը` խմբային ճամփորդություն դեպի 🇦🇷 Արգենտինա և Բրազիլիա 🇧🇷
✈️ 5 գիշեր՝ Բուենոս-Այրեսում 🇦🇷
✈️ 1 գիշեր՝ Իգուասու ջրվեժներում 🇦🇷 🇧🇷
✈️ 5 գիշեր՝ Ռիո-դե-Ժանեյրոյում 🇧🇷
Փաթեթի արժեքը՝ 860.000 դրամ:
– – – – – – – – – – – – – – – – –
Փաթեթը ներառում է.
✅ Բուենոս-Այրես – Պուերտո Իգուասու և Ֆոս Իգուասու – Ռիո-դե-Ժանեյրո ինքնաթիռի տոմսերը:
✅ Օդանավակայաններից դիմավորում և ճանապարհում:
✅ Բոլոր տրանսֆերները բարձրակարգ ավտոբուսներով:
✅ 4* հյուրանոցներ Բուենոս-Այրեսի և Ռիո-դե-Ժանեյրոյի կենտրոններում:
✅ 4* հյուրանոց և մեկ օրյա էքսկուրսիոն ծրագիր Իգուասու ջրվեժներում:
✅ Բարձրակարգ գիդերի ուղեկցությամբ քաղաքային հագեցած տուրեր Բուենոս-Այրեսում և Ռիո-դե-Ժանեյրոյում:
✅ Տպավորիչ տանգո-շոու Բուենոս-Այրեսում և սամբա-շոու Ռիո-դե-Ժանեյրոյում:
✅ Մի ամբողջ օր Ռիո-դե-Ժանեյրոյի հանրահայտ Կոպակաբանա լողափում:
✅ Ֆուտբոլային տուրեր դեպի արգենտինական «Բոկա Խունիորս», «Ռիվեր Փլեյթ», «Ռասինգ» և «Սան Լորենցո», ինչպես նաև բրազիլական «Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Բոտաֆոգո» և «Վասկու դա Գամա» հանրահայտ թիմերի ստադիոններ և թանգարաններ:
✅ Անմոռանալի տուր դեպի «Բոկա Խունիորսի» թաղամաս՝ Կամինիտո:
✅ Էքսկլյուզիվ հանդիպումներ արգենտինացի և բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ:
✅ Հյուրընկալվելու ենք Mundial-1994-ի հերոսներից, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստին և նրա ընտանիքին` հայկական գինու համտեսի:
✅ Հանդիպելու ենք ֆուտբոլի Արքա Պելեի լեգենդար թիմակիցների հետ, ովքեր մասնակցել են Mundial-1970-ի եզրափակիչ՝ Բրազիլիա – Իտալիա (4-1) չեմպիոնական խաղին:
✅ Ծանոթանալու ենք Բրազիլիային աշխարհի չեմպիոն դարձրած լեգենդար մարզչի և Բրազիլիայի հավաքականի 80-ականների առաջատարի հետ:
✅ Ամբողջ տուրի ընթացքում խմբի ուղեկից՝ Սենիկ Կարա-Պողոսյան:

✅ Ապառիկի վճարի տարբերակ՝ առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով:

🎁 ՆՎԵՐ.
Football Fans Tour-ի հիմնադրման առաջին տարեդարձը կնշենք Բուենոս-Այրեսի լավագույն ռեստորաններից մեկում.
– Երեք տաք ուտեստ:
– Զովացուցիչ և ոգելից անսահմանափակ խմիչք:

– Տպավորիչ տանգո-շոու՝ լավագույն 20 զույգերի կատարմամբ:

Փաթեթը չի ներառում.

Երևան – Բուենոս-Այրես և Ռիո-դե-Ժանեյրո – Երևան ինքնաթիռի տոմսերը` յուրաքանչյուրը 2X23կգ ուղեբեռի և 7 կգ ձեռքի ուղեբեռով: Այս պահի դրությամբ՝ 600.000 դր.:

Ըստ ցանկության՝ հավելավճարով.
✔ Անմոռանալի տուր դեպի Ուրուգվայի մայրաքաղաք՝ Մոնտևիդեո 🇺🇾
✔ Լատինական Ամերիկայի լավագույն ստադիոններում ֆուտբոլ նայելու բացառիկ հնարավորություն.
30/11 «Բոկա Խունիորս» – «Խիմնասիա» (La Bombonera)
07/12 «Ֆլամենգո» – «Վիտորիա» (Maracanã)
08/12 «Բոտաֆոգո» – «Սան Պաուլո» (Estádio Nilton Santos)

Մեր խմբակային տուրին միանալու համար զանգահարեք 091 436545 ☎️ կամ համեցեք 📍 Մ. Բաղրամյան, 60: