Սեսկ Ֆաբրեգասը պատասխանել է Ֆրանչեսկո Տոտտիի «Կոմո» հնարավոր տեղափոխության մասին լուրերին

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի կարիերան վերսկսելու մասին լուրերը։

«Տոտտին ֆուտբոլի լեգենդ է, բայց մենք որևէ հետաքրքրություն չենք ցուցաբերել նրա հետ պայմանագիր կնքելու հարցում»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Նախկինում 48-ամյա Տոտտին խոստովանել էր, որ ցանկանում է վերսկսել կարիերան։ Հիշեցնենք, որ 2017-ից 2019 թվականներին Ֆրանչեսկոն աշխատել է «Ռոմայի» տնօրեն։ Տոտտին հռոմեական ակումբում հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։

Այս ընթացքում իտալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 783 հանդիպման, որոնցում դարձել է 307 գոլի և 209 գոլային փոխանցման հեղինակ։