Ռուբեն Ամորիմը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաերիտասարդ մարզիչը վերջին 54 տարում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակված 39-ամյա պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը դարձավ թիմի ամենաերիտասարդ մարզիչը 1970 թվականից ի վեր։

Ըստ Opta Sport-ի, պորտուգալացին դարձել է ակումբի ամենաերիտասարդ մարզիչը այն բանից հետո, երբ 33-ամյա Վիլֆ ՄակԳինեսը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 1970 թվականին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել էր Ռուբեն Ամորիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Մասնագետը թիմի հետ կսկսի աշխատել նոյեմբերի 11-ից։ Պորտուգալացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։