«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան չի քննարկել «Ոսկե գնդակի» հարցը Բրազիլիայի հավաքականի իր թիմակից Վինիսիուս Ժունիորի հետ։
Լրագրողները Ռաֆինյային հարցրեցին՝ արդյոք Վինիսիուսը խոսել է «Էլ-կլասիկոյում» իր հնարավոր հաղթանակի մասին։
«Այդ մասով մենք բան չենք խոսել։ Մենք հանդիպեցինք հանդիպումից հետո, բայց փորձեցինք խոսել այլ բանի մասին, ոչ թե ֆուտբոլի։ Ի վերջո, մենք խաղում ենք 24 ժամ, և երբ հանդիպում ենք, ուզում ենք խոսել մեր ընտանիքի, կյանքի մասին»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։