Հայտնի է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախը

«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիլի» դարպասապահ Լուկա Շևալյեի ծառայություններով, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբին ոչ միայն դուր է գալիս ֆուտբոլիստը, այլ ակումբն արդեն առաջին քայլերն է ձեռնարկել տրանսֆերային հնարավոր բանակցությունների հետ կապված որոշ մանրամասներ պարզելու համար։

«Բարսելոնան» 22-ամյա ֆրանսիացի դարպասապահին հետևում է նախորդ մրցաշրջանից, երբ նա հանդես էր գալիս «Լիլում»։

Շևալյեի գործակալ Միկել Բեկը լավ ծանոթ է կատալոնական ակումբին, ով երկար տարիներ ներկայացրել է «Բլաուգրանասի» նախկին ֆուտբոլիստ Լուկա Դինի շահերը։

«Բարսելոնան» համոզված է, որ Լյուկ Շևալյեն, ով ֆրանսիական թիմի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, չի հեռանա «Լիլից» 40 միլիոն եվրոյից պակաս գնով։

Այս մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցից յոթում դարպասն անառիկ է պահել։ Transfermarkt-ը դարպասապահին գնահատում է 25 միլիոն եվրո։